«Հայաստանը շարունակում է մնալ Արցախի անվտանգության միակ երաշխավորը» միտքը արտգործնախարարի ելույթի տեսանյութում բացակայում է. Կոնստանտին Տեր-Նակալյան
«Ադեկվադ» միաբանության վարչության անդամ Կոնստանտին Տեր-Նակալյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել՝ անդրադառնալով ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանի՝ ԱԳՆ-ի տարածած ելույթում և տեքստային տարբերակում առկա անհամաձայնություններին:
Գրառումն ամբողջությամբ՝ ստորև.
«Գնալով ավելի ու ավելի ակնհայտ է դառնում, որ Նիկոլենք Բրատիսլավայում կոնկրետ ղալլաթի վրա են բռնվել ու հիմա ամեն գնով ու նույնիսկ ամենաճղճիմ ու պրիմիտիվ եղանակներով ուզում են թեման լղոզել։
Օրինակ՝ նույնիսկ իմ մտքով չէր անցնի, որ սրանք էնքան պրիմիտիվ են, որ հույս ունեն, որ Հայաստանում անգլերեն հասկացող մարդ չկա, կամ էլ Զոհրաբի (խմբ.) անգլերեն խոսքը լսելու ու հայերեն թարգմանության հետ համեմատելու հավես անող չի լինի։
Եվ ուրեմն, ի՞նչ են արել․ հայերենով մեզ հրամցնում են խիստ ռազմահայրենասիրական տեքստ, որտեղ 5-րդ կետում ասվում է, որ Արցախն ունի իրեն և իր ժողովրդին պաշտպանելու լիարժեք կարողություն։ Հայաստանը շարունակում է մնալ Արցախի անվտանգության միակ երաշխավորը, իսկ արդեն տեսանյութում 5-րդ կետում (3:11) այդ միտքը բացակայում է։
Տղե՛րք, էս ի՞նչ խառն եք դուք։ Չեք պլստալու, քանի ուշ չի խոստովանեք, թե ինչ ղալլաթներ եք արել»։