Nokia-ն ներկայացրել է իր առաջին հեռուստացույցը
Ֆիննական Nokia ընկերությունը հնդկական շուկայում ներկայացրել է իր առաջին հեռուստացույցը: lenta.ru-ի փոխանցմամբ՝ նորագույն սարքավորումը ներկայանում է 4К կետայնությամբ և աշխատում է Android համակարգով:
Հեռուստացույցն ունի 55 դյույմ անկյունագծով HDR 10 էկրան՝ 3840х2160 կետայնությամբ, Dolby Vision տեխնոլոգիայով և 178 աստիճանով դիտելու հնարավորությամբ: Սարքավորումը համալրված է 2 USB միակցիչով, համացանցին միանում է Wi-Fi կապի և Ethernet ինտերֆեյսի օգնությամբ:
Հեռուստացույցը համալրվել է նաև 2 գիգաբայթ օպերատիվ և 16 գիգաբայթ ներկառուցվող հիշողությամբ: Հեռուստացույցի գինը կազմում է 42 000 ռուփի (580 դոլար):