Անմահ, հանգիստ և նրբագեղ. ընտրվել է 2020 թվականի գլխավոր գույնը
Միջազգային Pantone հետազոտական ինստիտուտը նշել է, թե որն է լինելու 2020 թվականի գույնը: Այս տեղեկությունը հայտնվել է ընկերության պաշտոնական կայքում և ինստագրամյան էջում:
Որպես հաջորդ տարվա գույն ընտրվել է «դասական կապույտը»՝ Pantone 19-4052 երանգով: Դեռևս 2019-ի փետրվարին Pantone ընկերության փոխնախագահ Լորի Փրեսմանը կանխատեսել էր, որ եկող տարի ոգեշնչման աղբյուր են լինելու ծովային երանգները:
Ընկերության ղեկավարների խոսքով՝ դասական կապույտը «անմահ և հանգիստ երանգ է, նրբագեղ իր պարզությամբ»:
Pantone ամերիկյան գույնի ինստիտուտը տարվա երանգը հայտարարում է 2000 թվականից ի վեր: Անցնող տարվա գույնն էր 16-1546 Living Coral երանգը՝ «կենդանի մարջանագույնը»: