Լրատվամիջոցները հայտնել են, թե ինչն է ոգեշնչել Իլոն Մասկին՝ Cybertruck էլեկտրական պիկապի դիզայնը ստեղծելիս
Ամերիկյան Tesla ընկերության Cybertruck նորագույն էլեկտրական պիկապի «ֆուտուրիստական» դիզայնի մասին քննարկումների ֆոնին լրատվամիջոցները ենթադրություններ են արել, թե ինչը կարող էր ոգեշնչել Իլոն Մասկին՝ մեքենան նախագծելիս:
Ինչպես գրում է Popular Mechanics-ը, չի բացառվում, որ պիկապի դիզայնի վրա ազդեցություն կարող էր ունենալ Lotus Esprit սուզանավը՝ Ջեյմս Բոնդի մասին 1977-ին թողարկված «Լրտեսը, որն ինձ սիրում էր» ֆիլմից:
Աղբյուրը հիշեցնում է, որ ամերիկյան ընկերության ղեկավարը, որը «Բոնդիանայի» երկրպագուն է, սուզանավը 2013-ին գնել էր մոտ 1 մլրդ դոլարով: