ՌԴ ԱԳՆ-ն բուլղարացի դիվանագետի վտարման մասին նոտա է փոխանցել Բուլղարիայի դեսպանին
ՌԴ արտգործնախարարությունը հայտնել է, որ Ռուսաստանում Բուլղարիայի դեսպան Աթանաս Քրիստինին նոտա է փոխանցվել՝ Բուլղարիայի դեսպանատան խորհրդականին «անցանկալի անձ» հայտարարելու մասին: Այս մասին գրում է РИА Новости-ն:
«Դեկտեմբերի 5-ին ՌԴ արտգործնախարարությունում Բուլղարիայի դեսպանին փոխանցվել է նոտա՝ Բուլղարիայի դեսպանատան խորհրդականին «անցանկալի անձ» հայտարարելու մասին: Սա պատասխան քայլ է Բուլղարիայի իշխանությունների որոշմանը՝ հոկտեմբերին Բուլղարիայից վտարված ռուս դիվանագետի համար»,-նշել են ՌԴ ԱԳՆ-ում:
Բուլղարիայի դեսպանը տեղեկացվել է այն մասին, որ դիվանագետը պետք է լքի Ռուսաստանը 24 ժամվա ընթացքում՝ համաձայն դիվանագիտական արարողակարգի:
Հոկտեմբերին Բուլղարիայի իշխանությունները երկրից վտարել էին ռուս դիվանագետի՝ լրտեսության կասկածանքով: Դրանից հետո ՌԴ փոխարտգործնախարար Ալեքսանդր Գրուշկոն հայտարարել էր, որ ՌԴ-ն պատասխան քայլեր կձեռնարկի: