Добавить новость
World News





160*600

Новости сегодня на DirectAdvert

Новости сегодня от Adwile

Актуальные новости сегодня от ValueImpression.com


Опубликовать свою новость бесплатно - сейчас


Փաշինյանի ջղաձգումների պատճառը. ԱԺ-ն նրան անվստահություն կհայտնի՞

Եկող տարին սկսելու ենք խորը հիասթափությամբ, քանի որ հեղափոխական իշխանություններն իրենց գրեթե ոչ մի խոստում չեն կատարել: Ու եթե սրան համադրենք, որ նոր իշխանությունները ոչ թե առաջ են գնում, այլ անընդհատ հետ, ու անցյալն են փորում, ապա կարելի կլինի ենթադրել, որ տնտեսական աճի, ներդրումների ու ներգաղթի խոստումները մնալու են  չկատարված առնվազն նաև 2020-ին:

2020-ի հունվարի 14-ին լրանում է Նիկոլ Փաշինյանի վարչապետության մեկ տարին, իսկ Սահմանադրության հոդված 115-ը մեզ հուշում է, որ՝ վարչապետին անվստահություն կարելի է հայտնել նրա նշանակումից ոչ շուտ, քան մեկ տարի հետո: Վարչապետին անվստահություն հայտնելու մասին Ազգային ժողովի որոշումն ընդունվում է պատգամավորների ընդհանուր թվի ձայների մեծամասնությամբ: ԱԺ-ն ունի 132 պատգամավոր, ընդդիմադիր պատգամավորների թիվը 44-ն է՝ ներառյալ խմբակցությունում չընդգրկված պատգամավորը, անվստահության համար անհրաժեշտ է 67 ձայն։ Դիտարկենք դեպք, որ բոլոր ընդդիմադիր պատգամավորները կարող են հանգել կոնսենսուսի՝ վարչապետի մեկ թեկնածուի շուրջ, կնշանակի նրանց պակասելու է իշխող «Իմ քայլը» խմբակցության 88 անդամից ընդամենը 23-ի ձայնը։ Սա հասկանում է նաև Փաշինյանը, հասկանում է նաև որ ժամանակն աշխատում է ի վնաս իրեն, դրա համար մտածում է՝ «Մտրակի ու քաղցրաբլիթի» հայտնի սկզբունքի հիման վրա ընդդիմադիրներին իր կողքին պահել, կամ, գոնե, իր դեմ չհանել, թիմակիցներին էլ՝ սաստել։ Բայց ինչպես միշտ, միանգամայն հակառակ էֆեկտն է ստացվում։ Փաշինյանն անգամ իր թիմի ներսում չի տիրապետում իրավիճակին ու ամբողջությամբ անգամ իր թիմն իրենով չի արել, ուր մնաց՝ մյուսներին։ Ցանկացած ամենահասարակ տարակարծության դեպքում վարչապետը կարող է պարտադրել իր թիմակցին վայր դնել մանդատը, կամ պաշտոնանկ անել գործադիրի ներկայացուցչին։ Ու որպեսզի դժգոհության ալիքը չհանգեցնի նրա դեմ համակարգված ըմբոստության, Փաշինյանը գահընկեց արեց երկրի ամենաինֆորմացված ուժային կառույցների ղեկավարներին, ու իր թիմակիցների բերանով տարածեց, թե դրանով կանխեց խռովությունն իր դեմ։ Դե որպեսզի իր թիմակիցներին հասկացնի, որ եթե ԱԱԾ պետի դավադրությունն է կարողացել բացահայտել, նախկիների հետ կապն արձանագրել, ԱԺ պատգամավորներն ո՞վ դարձան, որ նրանց դավադրությունը չբացահայտվի։

Լա՜վ, բայց այդպես չկատարած խոստումներով, երկրում համընդհանուր ատելության մթնոլորտի առկայության պարագայում խորհրդարանական ու արտախորհրդարանական ընդդիմության ցանկացած քննադատության դեմ հարձակում ու շինծու քրեական գործերի հարուցում, սեփական թիմակիցների հանդեպ կամայական հաշվեհարդար, միջազգային ասպարեզում անկանխատեսելի ու անվստահելի գործընկերոջ համբավ, Ղարաբաղյան հարցի կարգավորման ուղղությամբ իրարամերժ քայլեր ու հայտարարություններ, այս ամենի տակից արդյոք հնարավո՞ր է դուրս գալ միայն թիմակիցների հանդեպ շանտաժով, որ եթե փորձեն իր դեմ աշխատել՝ կպատժվեն։ Եթե մի կողմից հայտարարվել է, որ իշխանական բոլոր պատգամավորները խորհրդարան են եկել մեկ մարդու՝ Փաշինյանի հանրային վստահության հաշվին, ու եթե այդ վստահությունը շեշտակիորեն նվազում է, երկրում առանց այն էլ պայթունավտանգ իրավիճակ է, լարված է տարածաշրջանն ու ավարտված չէ Ղարաբաղյան պատերազմը, խորհրդարանական մեծամասնությունն ի՞նչ պետք է անի, որ պրոցեսները չդառնան անկառավարելի։

Ասել, թե ժողովուրդը ընտրությունների միջոցով Փաշինյանի թիմին տվել է վստահության քվե ու այսօր անվստահության հիմքեր չկան, երբ ընտրություններից մեկ տարի է անցել, դարձյալ համոզիչ չէ, քանի որ նախկին իշխանությունների օրոք անցկացված վերջին խորհրդարանական ընտրությունները թե՛ միջազգային հանրությունը, թե՛ անգամ Փաշինյանի ղեկավարած ընդդիմադիր խմբակցությունը, այն լեգիտիմ են համարել, բայց դա չխանգարեց, որ մեկ տարի անց Փաշինյանը հայտարարեր, թե նախկինների քաղաքական թիմը չունի հանրության վստահություն ու պետք է հեռանա։ Բացի այդ, եթե հինգ տարով ընտրված ուժը ինչ էլ լինի պետք է պաշտոնավարի մինչև ժամկետի ավարտը, այդ դեպքում ինչո՞ւ է օրենքը սահմանում վարչապետի լիազորությունների վաղաժամկետ դադարեցման կամ էլ ԱԺ-ն վաղաժամկետ արձակելու դրույթներ։

Ու եթե իշխող ուժի պատգամավորներից ով էլ կողմ լինի Փաշինյանի պաշտոնանկությանը, որակվելու է ծախված, քանի որ արդեն նման ակնարկներ անում են, թե նախկինները ուզում են «Իմ քայլը» խմբակցության պատգամավորներին «առնել»։

Օրենքի ուժով ԱԺ-ն արձակելն ու նոր ընտրությունների գնալը շատ ավելի վտանգավոր է երկրի համար, քան ուղղակի հանրության վստահությունը չարաշահած վարչապետին պաշտոնանկ անելը ու նոր վարչապետ ընտրելը, որը կձևավորի «ազգային համաձայնության» կառավարություն, նոր միայն դրանից հետո կարելի է մտածել արտահերթ ընտրությունների մասին կամ այդ հարցն օրակարգից հանել։ Ու եթե այս խնդրի լիարժեք գիտակցում լինի, ներպետական ու արտաքին սպառնալիքների համակողմանի կշռադատում, ապա այս ճանապարհով կգնա իշխող ուժը, եթե անգամ իրենց չաջակցի ԱԺ ողջ ընդդիմադիր համայնքը, քանզի սա ոչ թե իշխող թիմից մի քանի հոգու «փախցնելու» մասին է խոսքը, այլ հենց իշխող թիմի պատասխանատու վճռի մասին, որին հենց պետք է հանգի խորհրդարանական մեծամասնությունը։ Ու պետք չէ վախենալ, թե այդժամ կորակվեն «անաղուհաց», թե Փաշինյանն է իրենց մանդատ տվել, իսկ իրենք դա օգատագործում են նրա դեմ։ Նախ․ պետք չէ անարգել մեր ժողովրդին, իրենց մանդատ տվել է ժողովուրդը, այլապես քվեաթերթիկի վրա գրված կլիներ մեկ անուն՝ Նիկոլ Փաշինյան՝ մարդ-խորհրդարան։ Եվ երկրորդ․ անգամ մեզ կյանք տված ծնողները չեն կարող մեզ կյանքից զրկել, ինչ է թե իրենց տվածը հետ են վերցնում, ուր մնաց, թե մի մարդ, որն առանց իր թիմի պարզապես անկարող էր ինչ ոչ բան անելու։ Եվ վերջապես՝  Սահմանադրության 94-րդ հոդվածը միանշանակորեն սահմանում է․ «Պատգամավորը ներկայացնում է ամբողջ ժողովրդին, կաշկանդված չէ հրամայական մանդատով, առաջնորդվում է իր խղճով և համոզմունքներով»: Ինչպես տեսնում եք՝ կենդանական հավատարմության դրույթ չկա հիշյալ հոդվածում, ուստի, հարգարժա՛ն տիկնայք և պարոնայք,  մեր երկրի այս բախտորոշ պահին բարի եղեք առաջնորդվել ձեր խղճով ու համոզմունքներով։


Ria.city
Загрузка...

Загрузка...

Читайте на сайте

Другие проекты от 123ru.net








































Другие популярные новости дня сегодня


123ru.net — быстрее, чем Я..., самые свежие и актуальные новости Вашего города — каждый день, каждый час с ежеминутным обновлением! Мгновенная публикация на языке оригинала, без модерации и без купюр в разделе Пользователи сайта 123ru.net.

Как добавить свои новости в наши трансляции? Очень просто. Достаточно отправить заявку на наш электронный адрес mail@29ru.net с указанием адреса Вашей ленты новостей в формате RSS или подать заявку на включение Вашего сайта в наш каталог через форму. После модерации заявки в течении 24 часов Ваша лента новостей начнёт транслироваться в разделе Вашего города. Все новости в нашей ленте новостей отсортированы поминутно по времени публикации, которое указано напротив каждой новости справа также как и прямая ссылка на источник информации. Если у Вас есть интересные фото Вашего города или других населённых пунктов Вашего региона мы также готовы опубликовать их в разделе Вашего города в нашем каталоге региональных сайтов, который на сегодняшний день является самым большим региональным ресурсом, охватывающим все города не только России и Украины, но ещё и Белоруссии и Абхазии. Прислать фото можно здесь. Оперативно разместить свою новость в Вашем городе можно самостоятельно через форму.



Новости 24/7 Все города России




Загрузка...


Топ 10 новостей последнего часа






Персональные новости

123ru.net — ежедневник главных новостей Вашего города и Вашего региона. 123ru.net - новости в деталях, свежий, незамыленный образ событий дня, аналитика минувших событий, прогнозы на будущее и непредвзятый взгляд на настоящее, как всегда, оперативно, честно, без купюр и цензуры каждый час, семь дней в неделю, 24 часа в сутки. Ещё больше местных городских новостей Вашего города — на порталах News-Life.pro и News24.pro. Полная лента региональных новостей на этот час — здесь. Самые свежие и популярные публикации событий в России и в мире сегодня - в ТОП-100 и на сайте Russia24.pro. С 2017 года проект 123ru.net стал мультиязычным и расширил свою аудиторию в мировом пространстве. Теперь нас читает не только русскоязычная аудитория и жители бывшего СССР, но и весь современный мир. 123ru.net - мир новостей без границ и цензуры в режиме реального времени. Каждую минуту - 123 самые горячие новости из городов и регионов. С нами Вы никогда не пропустите главное. А самым главным во все века остаётся "время" - наше и Ваше (у каждого - оно своё). Время - бесценно! Берегите и цените время. Здесь и сейчас — знакомства на 123ru.net. . Разместить свою новость локально в любом городе (и даже, на любом языке мира) можно ежесекундно (совершенно бесплатно) с мгновенной публикацией (без цензуры и модерации) самостоятельно - здесь.



Загрузка...

Загрузка...

Экология в России и мире




Путин в России и мире

Лукашенко в Беларуси и мире



123ru.netмеждународная интерактивная информационная сеть (ежеминутные новости с ежедневным интелектуальным архивом). Только у нас — все главные новости дня без политической цензуры. "123 Новости" — абсолютно все точки зрения, трезвая аналитика, цивилизованные споры и обсуждения без взаимных обвинений и оскорблений. Помните, что не у всех точка зрения совпадает с Вашей. Уважайте мнение других, даже если Вы отстаиваете свой взгляд и свою позицию. Smi24.net — облегчённая версия старейшего обозревателя новостей 123ru.net.

Мы не навязываем Вам своё видение, мы даём Вам объективный срез событий дня без цензуры и без купюр. Новости, какие они есть — онлайн (с поминутным архивом по всем городам и регионам России, Украины, Белоруссии и Абхазии).

123ru.net — живые новости в прямом эфире!

В любую минуту Вы можете добавить свою новость мгновенно — здесь.






Здоровье в России и мире


Частные объявления в Вашем городе, в Вашем регионе и в России






Загрузка...

Загрузка...





Друзья 123ru.net


Информационные партнёры 123ru.net



Спонсоры 123ru.net