Reebok-ը վաճառքի կհանի բնական նյութերից՝ նվենու ծառից և ջրիմուռներից պատրաստված մարզակոշիկներ (տեսանյութ, լուսանկար)
Մարզակոշիկներ արտադրող Reebok ընկերությունը հայտարարել է, որ մոտ ժամանակներս վաճառքի կհանի բնական նյութերից՝ այդ թվում նվենու ծառից և ջրիմուռներից պատրաստված նորարարական մարզակոշիկներ, որոնք կոչվում են Forever Floatride GROW, գրում է Insider-ը:
Սպորտային կոշիկները պատրաստելու համար ավանդական նյութերը փոխարինվել են բնական այլընտրանքներով, ներառյալ՝ գերչակի յուղը, նվենու ծառը, ջրիմուռները և բնական կաուչուկը:
Մարզակոշիկները ներկայացված են չեզոք գունային ներկապնակով. այն սպիտակ է, քուղերը՝ մանանեխագույն, իսկ ներբանները՝ շագանակագույն:
Reebok-ը Forever Floatride GROW-ն նախատեսում է թողարկել 2020 թվականի աշնանը: