«Փլատակների տակից դուրս է բերվել երկու երեխայի մարմին». Լեհաստանում գազի պայթյունի հետևանքով զոհերի թիվը հասել է 8-ի (լուսանկարներ, տեսանյութ)
Լեհաստանի Սիլեզիայի մարզի Շչիրկ քաղաքի բնակելի շենքերից մեկում տեղի ունեցած գազի պայթյունի հետևանքով զոհերի թիվը հասել է 8-ի: Այս մասին տեղեկացնում է РИА Новости-ն:
«Փրկարարները փլատակների տակից հանել են երկու երեխայի մարմին»,-լրագրողներին տեղեկացրել է մարզի ղեկավար Յարոսլավ Վեչերեկը:
Ինչպես ավելի վաղ տեղեկացրել էր Tert.am-ը, Լեհաստանի Շչիրկ անվամբ լեռնադահուկային հանգստավայրում գտնվող բնակելի շենքերից մեկում դեկտեմբերի 4-ին գազի պայթյուն է տեղի ունեցել: Դեպքի հետևանքով եռահարկ շենքը փլվել է:
W Szczyrku trwa akcja ratownicza. Psy ratownicze na razie nie są wykorzystywane ze względu na duże zarzewie ognia. Trwają poszukiwania poszkodowanych przy użyciu sprzętu elektronicznego pic.twitter.com/OAJ0Ws7mEL
— Łukasz Klimaniec (@LKlimaniec) December 4, 2019