Դերասանուհի Էմմա Սթոունը նշանադրվել է իր ընկերոջ՝ Դեյվ Մաքքերիի հետ (լուսանկարներ)
Հոլիվուդյան դերասանուհի Էմմա Սթոունը նշանադրվել է իր ընկերոջ՝ Saturday Night Live շոուի սցենարիստ 34-ամյա Դեյվ Մաքքերիի հետ, գրում է Daily Mail-ը:
Չորեքշաբթի Դեյվ Մաքքերիի Instagram-ի էջում լուսանկար է հրապարակվել, որտեղ «Լա-Լա Լենդ» ֆիլմի օսկարակիր դերասանուհի Էմմա Սթոունն իր մատնեմատին նշանադրության մատանի է կրում: Լուսանկարում Սթոունը և Մաքքերին երջանիկ տեսք ունեն:
Լուսանկարից երևում է, որ դերասանուհու նշանադրության մատանու մեջտեղում տեղադրված է մարգարիտ, որը շրջապատված է փոքր ադամանդներով:
Զույգն իր անձնական կյանքը փորձում է հեռու պահել լրատվամիջոցներից, սակայն ենթադրվում է, որ նրանք հանդիպել են 2016 թվականին SNL-ի նկարահանումներից մեկի ժամանակ:
Օգոստոսին «Էլեն շոու»-ի ժամանակ դերասանուհին խոստովանել էր, որ բոլորովին փոխել է ամուսնության և երեխաներ ունենալու մասին իր պատկերացումները:
«Երեխաների վերաբերյալ իմ պատկերացումները տարիքի հետ փոխվել են: Երբ դեռահաս էի, մտածում էի՝ երբեք չեմ ամուսնանա ու երեխաներ չեմ ունենա»,- խոստովանել է նա և հավելել. «Իսկ հիմա, երբ մեծացել եմ, մտածում եմ՝ ես իսկապես ցանկանում եմ ամուսնանալ ու երեխաներ ունենալ»: