ԱՄՆ-ում շնաձուկը 7-ամյա սերֆերին հարվածել-գցել է սերֆինգի տախտակի վրայից (տեսանյութ)
ԱՄՆ Ֆլորիդա նահանգում շնաձուկը բախվել է Չենդլեր Մուր անունով յոթամյա տղայի սերֆինգի տախտակին: Տեսարանը ֆիքսվել է GoPro տեսախցիկի միջոցով, հայտնում է Travel +Leisure կայքը:
Չենդլերի հայրը` Շոնը, ցանկացել է ֆիքսել, թե ինչպես է տղան սահում ալիքների վրայով, և տախտակին տեսախցիկ է ամրացրել: Կադրերում երևում է, թե ինչպես է փոքրիկ սերֆերը, հավասարակշռությունը պահելով, կարողանում սահել մեծ ալիքների վրայով, մինչև ափամերձ ջրերում բնակվող Carcharhinus limbatus տեսակի շնաձկան հայտնվելը: Հենց այս տեսակի շնաձկներն են պատասխանատու Ֆլորիդայի ափերին մարդկանց վրա հարձակումների 16 տոկոսի համար:
Շոնը շատ է վախեցել որդու համար, իսկ ահա Չենդլերը պատմել է, որ այդ պահին չի տեսել, թե ով է իրեն տախտակից վայր գցել:
Բոլոր նրանց, ովքեր վախենում են շնաձկան հետ բախումից, ալիքներ նվաճող յոթամյա սերֆերը հաջողություն է մաղթել և խորհուրդ տվել զգույշ լինել: