Տոներն են մոտենում. Քեմբրիջի դքսուհին երեխաների հետ նախատոնական միջոցառումների է մասնակցել (լուսանկարներ)
Մեծ Բրիտանիայի թագավորական ընտանիքի ամենասիրված անդամներից մեկը՝ Քեմբրիջի դքսուհի Քեյթ Միդլթոնը, այցելել է Բուկինգհեմշիրում գտնվող Peterley Manor Farm ֆերման, որտեղ մի խումբ երեխաների հետ գեղեցիկ ամանորյա տոնածառեր է ընտրել ու զարդարել դրանք:
Ինչպես նշում է Daily Mail-ը, 38-ամյա դքսուհին հատուկ այս առիթով կրել է Սուրբ Ծննդի և Ամանորի խորհրդանշական գույները՝ կանաչ սվիտեր ու կարմիր տաք բաճկոն, որոնք համադրել է հարմարավետ ջինսերով:
Դքսուհու հետ հանդիպմանը ներկա են եղել Family Action բարեգործական հիմնադրամից աջակցություն ստացող կարիքավոր ընտանիքների երեխաները:
Պարբերականը մանրամասնում է, որ թագուհի Էլիզաբեթ 2-րդը, որը 65 տարի եղել է այս հիմնադրամի հովանավորը, պատրաստվում է հովանավորչությունը փոխանցել Միդլթոնին: