Հավայան կղզիներում գտնվող ԱՄՆ ռազմաբազայում նավաստին կրակ է բացել մարդկանց վրա, այնուհետև ինքնասպան եղել (լուսանկարներ, տեսանյութ)
ԱՄՆ ռազմածովային ուժերի Փերլ-Հարբոր ռազմաբազայի տարածքի նավաշինարանում նավաստին կրակ է բացել մարդկանց վրա: Հարձակման հետևանքով երեք մարդ ծայրահեղ ծանր վիճակում տեղափոխվել է հիվանդանոց, որոնցից երկուսը մահացել են, մեկի վիճակը ծանր է: Հարձակվողը վերջում ինքնասպան է եղել, տեղեկացնում է տեղական Hawaii News Now հեռուստաալիքը:
Նախնական տվյալների համաձայն` բոլոր տուժածները քաղաքացիական անձինք են եղել:
Ռազմաբազան գտնվում է Հոնոլուլու քաղաքի մոտակայքում (Հավայի նահանգ): Միջադեպի հետևանքով տարածքի մուտքը ժամանակավորապես արգելափակվել է, սակայն այժմ ռազմաբազայի դարպասները կրկին բաց են: