Կալուգայում բեռնատարը չի զիջել ճանապարհը՝ բախվելով 9 ավտոմեքենաների (տեսանյութ)
ՌԴ Կալուգա քաղաքում բեռնատարը բախվել է 9 մեքենայի տեղի բանկի ավտոկայանատեղիում: Այս մասին գրում է Life.ru-ն՝ հրապարակելով ավտովթարի՝ արտաքին հսկման տեսախցիկներով արված կադրերը:
«Մերսեդեսի» վարորդը դեկտեմբերի 4-ի առավոտյան, անտեսելով ճանապարհը զիջելու մասին ճանապարհային նշանը, բախվել էր թեթևշարժիչային «Տոյոտային», որի ղեկին թոշակառու է եղել: Ավտովթարից հետո բեռնատարն ու մարդատարը բախվել են կայանված այլ մեքենաների:
Իրավապահների տեղեկացմամբ՝ «Տոյոտայի» վարորդը վնասվածքներ է ստացել: