Թրամփը 2 միլիոն դոլարի չափով տուգանք կվճարի.Reuters
Նյու Յորքի Բարձրագույն դատարանը պարտադրել է Դոնալդ Թրամփին 2 միլիոն դոլարի չափով գումար վճարել՝ 2016 թվականին Trump Foundation բարեգործական հիմնադրամի կողմից Թրամփի նախընտրական շտաբին գումար փոխանցելու համար: Այս մասին գրում է Reuters-ը:
Նշվում է, որ գումարը, ամեն դեպքում, օգտագործվել է բարեգործության նպատակով, սակայն բարեգործական հիմնադրամի կողմից նախընտրական շտաբին գումար փոխանցելու հանգամանքը անօրինական գործունեություն է համարվում: 2 միլիոն դոլարի չափով տուգանքը հանդիսանում է անօրինական գործունեության փոխհատուցումը:
Թրամփը Twitter-ի իր էջում հայտարարել է, որ համաձայն չէ դատարանի որոշման հետ, սակայն նշել է, որ ուրախ կլինի գումարը տրամադրել նոր բարեգործությունների համար: