Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ կցանկանար մայիսի 9-ի շքերթի ժամանակ լինել Մոսկվայում
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը կցանկանար ներկա գտնվել Մոսկվայում հաջորդ տարի մայիսի 9-ին կայանալիք Հաղթանակի օրվան նվիրված շքերթին, տեղեկացնում է ՏԱՍՍ-ը:
ԱՄՆ-ի ղեկավարն այս մասին հայտնել է Սպիտակ տանը տեղի ունեցած մամուլի ասուլիսի ժամանակ:
«Այո, ճիշտ է, ես հրավիրված եմ»,- ասել է Թրամփը՝ պատասխանելով հարցին, թե արդյոք մտադիր է ընդունել Մոսկվա այցելելու հրավերը:
«Նախագահ Պուտինը հրավիրել է ինձ: Դա կարեւոր գործ է. պատերազմի ավարտի տոնակատարությունը: Ես բարձր եմ գնահատում հրավերը»,- հայտարարել է ԱՄՆ նախագահը;
Նա նաև նշել է, որ այդ օրերը համընկել են ԱՄՆ-ում կայանալիք նախագահական ընտրությունների կիզակետային շրջանի հետ, բայց, այնուամենայնիվ, ինքը կցանկանար գնալ, եթե կարողանա:
Աղբյուր՝ ՏԱՍՍ
The post Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ կցանկանար մայիսի 9-ի շքերթի ժամանակ լինել Մոսկվայում appeared first on ԳԱԼԱ.