Բրիթնի Սփիրսի մայրը տարիներ առաջ վրաերթի է ենթարկել 12-ամյա երեխայի, ինչի համար պատասխանատվության չի ենթարկվել․ Daily Mail
1975 թվականին փոփ երգչուհի Բրիթնի Սփիրսի մայրը՝ Լին Սփիրսը, Լուիզիանա նահանգում վրաերթի է ենթարկել 12-ամյա Էնթոնի Ուինթերսին, ինչի հետևանքով տղան մահացել էր։ Ընդ որում Սփիրսը, որն այդ ժամանակ 20 տարեկան էր, պատասխանատվության չի ենթարկվել, գրում է Daily Mail-ը։
Մահացած երեխայի մայրը՝ 78-ամյա Իվոն Ուինթերսը պատմել է, որ 40 տարվա ընթացքում Լին Սփիրսը ոչ մի անգամ չի փորձել կապ հաստատել իր հետ։
«Դա սարսափելի պատահար էր»,-հայտնել է Ուինթերսը, որն առաջին անգամ որոշել է խոսել կատարվածի մասին։
Կնոջ խոսքով՝ տղան հիվանդանոցում մահացել է ստացած վնասվածքների հետևանքով։
Ինչպես հաղորդում է պարբերականը, Լին Սփիրսը խուսափել է քրեական պատասխանատվությունից, քանի որ դատարանը վրաերթը «դժբախտ պատահար» է որակել։