Կոլումբիայում կատուն փրկել է երեխայի կյանքը՝ թույլ չտալով, որ գլորվի աստիճաններից
Համացանցում տարածվել է մի տեսանյութ, որտեղ կատուն փրկում է երեխայի կյանքը՝ թույլ չտալով աստիճաններից ներքև գլորվել: Տեսանյութը հրապարակել է Twitter-ի օգտատերերից մեկը:
Միջադեպը տեղի է ունեցել հոկտեմբերի 31-ին Կոլումբիայի մայրաքաղաք Բոգոտայում:
Տեսանյութում երևում է՝ ինչպես է մեծահասակների հսկողությունից դուրս մնացած երեխան չոչ անելով սողում ողջ սենյակով մեկ. երեխայի մոտ այդ պահին միայն կատուն է լինում: Ինչ-որ պահի երեխան մոտենում է աստիճանավանդակի եզրին:
Այդ ժամանակ երեխային օգնության է հասնում կատուն՝ նետվելով երեխայի մեջքին և չթողնելով, որպեսզի երեխան ներքև ընկնի: Այսպիսով, երեխան շեղում է ճանապարհը և վերադառնում սենյակի կենտրոն: Տեսանյութն արդեն մեկ միլիոն դիտում ունի:
Bikin Tegang gaes, Video detik-detik seorang anak hampir saja jatuh ke tangga. Untung saja seekor kucing menyelamaykan nyawanya...
— Kegoblogan.Unfaedah (@kegblgnunfaedh) November 6, 2019
.
Pelajaran buat orang tua dirumah agar lebih memperhatikan lagi anaknya. pic.twitter.com/vAMMx3Jsno