Թենիսիստուհիների ձեռքսեղմումը քաշքշուկի պատճառ է դարձել
Թենիսի միջազգային ֆեդերացիայի 1/8 եզրափակչի ժամանակ ամերիկացի թենիսիստուհի Ալիսիս Պարքսի և կանադացի թենիսիստուհի Քեթրին Սեբովի միջև քաշքշուկ է սկսվել: Միջադեպի տեսանյութը հայտնվել է Twitter-ում:
Ինչպես հայտնում է Baseline պարբերականը, հաղթանակից հետո կանադուհին մոտեցել է մրցակցին, և վերջինիս խոսքով՝ ուժեղ սեղմել է Պարքսի ձեռքը:
Ի պատասխան՝ Պարքսը նույնքան ուժեղ սեղմել է Սեբովի ձեռքը, ինչից հետո էլ սկսել է քաշքշուկը: Կոնֆլիկտը հաջողվել է դադարեցնել միայն խաղի մրցավարին:
Քառորդ եզրափակչում Սեբովը կհանդիպի բելառուսցի թենիսիստուհի Օլգա Գովորցովայի հետ: