Հասարակածային Գվինեայի փոխվարչապետի՝ 13 մլն դոլար գնահատվող սուպերքարերի հավաքածուն աճուրդի կհանվի (լուսանկարներ)
Հասարակածային Գվինեայի առաջին փոխվարչապետ Թեոդորո Նգեմա Օբիանգ Մանգուի մեքենաների հավաքածուն կալանքի տակ է առնվել մի քանի տարի առաջ հակակոռուպցիոն գործով հետաքննության շրջանակներում:
Ինչպես գրում է Motor.ru-ն, քաղաքական գործչի մեքենաների հավաքածուն, որում ներառված են Lamborghini Veneno Roadster, Koenigsegg One:1, McLaren P1, Porsche Carrera GT, Bugatti Veyron, Ferrari Enzo, ինչպես նաև LaFerrari, F12 tdf և Aston Martin One-77 մոդելները, գնահատվում է 13 մլն դոլար: Այս տարի մեքենաները կգտնեն իրենց նոր սեփականատերերին Bonhams-ի աճուրդի ժամանակ:
Մեքենաների վաճառքից ստացված միջոցները կուղղվեն Թեոդորոյի Մանգուի հայրենիքում սոցիալական ծրագրերի իրականացմանը: