Մարդկության պատմության ամենատարօրինակ 7 մոդայիկ թրենդները
Ժամանակակից աղջիկները տարբեր քայլերի են դիմում գեղեցիկ եւ երիտասարդ երեւալու համար: Սակայն, ինչ արել են կանայք անցյալում, ադեկվատությամբ երբեք չի համեմատվի Ինստագրամի եւ նոր թրենդների հետեւորդների հետ: Միայն տեսեք, թե որոնք էին համարվում գեղեցկության չափորոշիչները Հին Հունաստանում:
Սերտաճած հոնքեր
Սերտաճած հոնքերը համարվում էին ոչ միայն գեղեցիկ, այլեւ սրամտության գրավական:
Գունատ մաշկ
Գունատ մաշկ ունեին միայն ազնվատոհմ ընտանիքների աղջիկները, իսկ մուգ կամ արեւահարված մաշկ ունեին նրանք, ովքեր առավոտից իրիկուն աշխատում էին:
Զուգագուլպաներ
Իսկ զուգագուլպաներ կրելը ժամանակին եղել է միայն տղամարդկանց առանձնաշնորհը: Նորաձեւ են եղել նաեւ տարբեր գույնի զուգագուլպաները. օրինակ, մեկը՝ սպիտակ, մյուսը՝ կարմիր: Իսկ 19-րդ դարում դրանք արդեն տեղափոխվեցին կանանց զգեստապահարան:
«Հղիության զգեստներ»
Վերածննդի դարաշրջանում հղի կանայք մեծարանքի էին արժանանում տղամարդկանց կողմից, եւ այդ պատճառով նորաձեւ դարձան «հղիության զգեստները», որոնք կրում էին բոլոր կանայք՝ առանց բացառության:
Ճակատի սափրում
15-րդ դարում գնահատվում էր լայն, մաքուր ճակատը, եւ այդ պատճառով շատ կանայք սափրում էին մազերը, որպեսզի հետ չմնային թրենդից:
Լանջաբացվածք
16-րդ դարում նորաձեւ էին համարվում լայն լանջաբացվածքով զգեստները:
Խարտած ատամներ
Ռենեսանսի դարաշրջանում նորաձեւ էին կարճ, խորանարդաձեւ ատամները: Աղջիկները խարտում էին իրենց ատամները, որպեսզի գրավեին տղամարդկանց:
The post Մարդկության պատմության ամենատարօրինակ 7 մոդայիկ թրենդները appeared first on ԳԱԼԱ.