Արմեն Ջիգարխանյանի նախկին կնոջ սիրեկանը հայտարարել է, որ դեմ չէր լինի երեքով ապրել դերասանի և Ցիմբալյուկ-Ռոմանովսկայայի տանը (տեսանյութ)
Ռուսասկան НТВ հեռուստաալիքով հեռարձակվող «Секрет на миллион» հաղորդման հյուրն է դարձել երգիչ Պրոխոր Շալյապինը, որը պատմել է Արմեն Ջիգարխանյանի նախկին կնոջ՝ Վիտալինա Ցիմբալյուկ-Ռոմանովսկայայի հետ իր սիրավեպի, համատեղ կյանքի և ապագայի ծրագրերի մասին:
Պատասխանելով իրենց համատեղ կյանքին առնչվող հարցերին, որոնք տվել է հաղորդավարուհի Լեռա Կուդրյավցևան, Շալյապինը հայտարարել է, որ մեծ սիրով կապրեր դաշնակահարուհու և Արմեն Ջիգարխանյանի տանը՝ դերասանի հետ միասին:
«Նրա շքեղ բնակարանում գրանցված է նաև ՌԴ ժողովրդական արտիստ Արմեն Ջիգարխանյանը։ Նա կարող է ցանկացած պահի վերադառնալ։ Անկեղծորեն, ես չեմ վախենում դրանից։ Ես նույնիսկ կապրեի նրա հետ միասին՝ երեքով։ Ես ցանկանում եմ դիպչել լեգենդին։ Ջիգարխանյանն իմ սիրելի արտիստն է եղել մանկուց, որին տեսել եմ էկրանին։ Մենք կօգնեինք պապիկին, ինչպես հարազատ մարդու»,- հայտարարել է Պրոխոր Շալյապինը։
Հաղորդմանը ներկայացել է նաև Ցիմբալյուկ-Ռոմանովսկայան, որը համեմատականներ է տարել Շալյապինի և Ջիգարխանյանի միջև: Դաշնակահարուհին նշել է հատկապես, որ նրանք երկուսն էլ շատ կատակներ են անում, ինչն էլ իրեն գրավում է ամենից շատ: