«Ռոսսիա 24»-ի լրագրողների վրա հարձակման կադրերը. ՌԴ ԱԳՆ-ն պահանջ է ներկայացրել Վրաստանին
Ռուսաստանի ԱԳՆ-ն Վրաստանի իշխանություններից պահանջել է ապահովել «լիակատար անվտանգություն» ՌԴ լրագրողների եւ բոլոր քաղաքացիների համար, ովքեր գտնվում են այդ երկրում, տեղեկացնում է meduza.io-ն:
ԱԳՆ հայտարարությունում նշվում է, որ հունիսի 22-ին «ագրեսիվ տրամադրված ծայրահեղական տարրերը» Թբիլիսիում փորձել են հարձակվել «Ռոսսիա 24» հեռուստաալիքի նկարահանող խմբի վրա:
Բացի այդ, ինչպես ընդգծվում է հայտարարության մեջ, Թբիլիսիում բողոքի ակցիաների ժամանակ տուժել են տեղի եւ օտարերկրյա ԶԼՄ-ների ներկայացուցիչներ:
Ռուսաստանի եւ Վրաստանի հարաբերությունները լարվեցին Թբիլիսիում ընթացող բողոքի մասսայական ակցիաների ֆոնին: Ցույցերի մասնակիցները հանդես են գալիս ընդդեմ ռուսաստանյան օկուպացիայի եւ պահանջում են վրացի բարձրաստիճան պաշտոնյաների հրաժարականը:
Աղբյուր՝ meduza.io
Թարգմ.՝ Էդուարդ Մխիթարյան
The post «Ռոսսիա 24»-ի լրագրողների վրա հարձակման կադրերը. ՌԴ ԱԳՆ-ն պահանջ է ներկայացրել Վրաստանին appeared first on ԳԱԼԱ.