Արտյոմ Սիմոնյան, Արտակ Եդիգարյան, ինչպես նաև մեկ լեգեոներ. Փյունիկը համալրումներ ունի
Armsport.am-ը գրում է.
«Փյունիկ» ՖԱ-ն պայմանագիր է կնքել միանգամից 3 ֆուտբոլիստների՝ Արտյոմ Սիմոնյանի, Արտակ Եդիգարյանի և Անտոնիո Ստանկովի հետ: Այս մասին տեղեկացնում է ակումբի պաշտոնական կայքը:
Արտյոմ Սիմոնյանը Սանկտ Պետերբուրգի «Զենիթի» սան է, իսկ վերջին ակումբը Երևանի «Արարատն» էր: Հանդես է եկել նաև «Ալաշկերտում»:
Արտակ Եդիգարյանը ֆուտբոլային կարիերան սկսել է «Փյունիկում», երևանյան ակումբի սան է:
Եդիգարյանի վերջին ակումբը «Ալաշկերտն» էր:
Թիմի մյուս նորեկը` մակեդոնացի Անտոնիո Ստանկովը պաշտպան է, 28 տարեկան: Նա հոլանդական «Ռոդայի» սան է: Վերջին ակումբը եղել է հոլանդական «Դորդրեխտը» :