ԱՄՆ-ում բախվել են պիկապն ու բայքերների շարասյունը. 7 մարդ մահացել է
Ամերիկյան Նյու Հեմփշիր հյուսիսային նահանգի Ռենդոլֆ քաղաքում պիկապը բախվել է մոտոցիկլավարների շարասյանը, ինչի հետևանքով 7 մարդ մահացել է, ևս 3-ը վիրավորվել են:
Ինչպես հաղորդում է Корреспондент-ը՝ հղում անելով ամերիկյան աղբյուրին, բախումը տեղի է ունեցել հունիսի 21-ին: Նախնական հաղորդվող տվյալների համաձայն՝ ավտովթարում հայտնվել էին պիկապը և մի քանի մոտոցիկլավարներ: Տեղ ժամանելուն պես ոստիկանները պարզել են, որ վթարի ենթարկված մոտոցիկլավարների թիվը շատ ավելի մեծ է:
Նշվում է, որ տուժածներից մեկին ուղղաթիռով տեղափոխել են Մեն նահանգի բժշկական կենտրոն: Վթարի պատճառը դեռևս անհայտ է: Դեպքի վայրում ուսումնասիրություններ է իրականացրել ոստիկանությունը: