Սահմանադրական դատարանի պաշտոնական կայքում Հրայր Թովմասյանը ներկայացվում է որպես ՍԴ նախագահ
Արդեն մի քանի օր է՝ քաղաքական դաշտում և օնլայն հարթակում քննարկվում է ՍԴ նախագահի պաշտոնն զբաղեցնող անձի հարցը:
Նախօրեին խորհրդարանում ՍԴ դատավոր ընտրված Վահե Գրիգորյանը երդման արարողությունից առաջ հանդես եկավ հայտարարությամբ և սահմանադրորեն մեկնաբանեց, որ ինքը գնում է դատարան՝ ստանձնելու Սահմանադրական դատարանի նախագահի պաշտոնը, որից հետո սկիզբ առան քննարկումներ:
Հայտնի է նաև, որ երեկ Վահե Գրիգորյանը գնացել էր Սահմանադրական դատարան աշխատանքի, այնտեղ եղել է նաև Հրայր Թովմասյանը:
Թե ով ինչ կարգավիճակով է եղել դատարանում, կոնկրետ մեկնաբանություններ չհնչեցին: Սակայն, ըստ Սահմանադրական դատարանի պաշտոնական կայքի, դատարանի նախագահը շարունակում է մնալ Հրայր Թովմասյանը: Ավելացրել են նաև Վահե Գրիգորյանի նկարն ու անուն-ազգանունը:
http://www.concourt.am/armenian/structure/members/index.htm
The post Սահմանադրական դատարանի պաշտոնական կայքում Հրայր Թովմասյանը ներկայացվում է որպես ՍԴ նախագահ appeared first on ԳԱԼԱ.