Շրի Լանկայի նախագահը մեկ ամսով երկարաձգել է խոշոր ահաբեկչությունից հետո սահմանված արտակարգ դրությունը
Շրի Լանկայի նախագահ Մայթրիպալա Սիրիսենան ապրլի 21-ին երկրում իրականացված մի շարք ահաբեկչական հարձակումներից հետո երկրում արտակարգ դրությունը մեկ ամսով երկարաձգելու որոշում է կայացրել, հաղորդում է Ada Derana պարբերականը:
Հրամանն ուժի մեջ է մտել այսօր: Կղզային պետությունում արտակարգ դրությունը սահմանվել էր ապրիլի 22-ին՝ հարձակումների հաջորդ օրը, իսկ մայիսի վերջին երկարաձգվել էր:
Հիշեցնենք, որ Շրի Լանկայի եկեղեցիներում և շքեղ հյուրանոցներում որոտացած պայթյունների հետևանքով ավելի քան 250 մարդ էր զոհվել, մի քանի հարյուրը տուժել էին: Ահաբեկչության պատասխանատվությունն ստանձնել է «Իսլամական պետություն»-ը: