Պուտինը արգելեց ռուսական ավիաընկերությունների թռիչքները Վրաստան
Հրամանագրում նշված է, որ այս քայլերն արվում են Ռուսաստանի ազգային անվտանգությունը ապահովելու նպատակով:
Հունիսի 20-ին Թբիլիսիում զանգվածային բողոքի ակցիա էր բռնկվել: Ոստիկանության և ցուցարարների միջև տեղի ունեցած բախումների հետևանքով ավելի քան 200 մարդ է վիրավորվել: Հանրային դժգոհության առիթը նախօրեին Թբիլիսիում կազմակերպված Ուղղափառության միջխորհրդարանական վեհաժողովի նիստն էր, որը վարում էր հակավրացական հայացքներով հայտնի ռուսաստանցի պատգամավոր Սերգեյ Գավրիլովը: