Ախալքալաքում 5-րդ հարկից 7 տարեկան երեխա է ընկել. նրան տեղափոխել են Երեւան
Սուրբ Աստվածամայր ԲԿ-ից հայտնում են, որ Ախալքալաքում՝ բազմահարկ շենքերից մեկի 5-րդ հարկից 7 տարեկան երեխա է ընկել: Երեխան տանը միայնակ է եղել։
Ախալքալաքի շրջանային հիվանդանոցում երեխան համապատասխան բժշկական հետազոտություն անցելուց հետո, հունիսի 21-ի երեկոյան տեղափոխել է Երևան՝ Սուրբ Աստվածամայր ԲԿ։ Երեխայի մոտ կա զուգակցված վնասվածքներ, կրծքավանդակի սալջարդ, կոնքի ոսկրերի կոտրվածք, զույգ ազդրերի կոտրվածք։
Շոկային վիճակում ընդունվել է վերակենդանացման բաժանմունք։
Երեխան ներկա պահին գտնվում է ծանր վիճում, բայց բժիշկների խիստ հսկողության ներքո։
The post Ախալքալաքում 5-րդ հարկից 7 տարեկան երեխա է ընկել. նրան տեղափոխել են Երեւան appeared first on ԳԱԼԱ.