Բորիս Ջոնսոնը վիճել է ընկերուհու հետ. հարեւանը դիմել է ոստիկանություն
Ոստիկանները կանչով մեկնել են բնակարան, որտեղ ապրում է բրիտանացի քաղաքական գործիչ Բորիս Ջոնսոնն իր ընկերուհու հետ, հայտնում է BBC-ն: Նրանց հարեւաններից մեկը պատից այն կողմ վիճաբանության ձայներ եւ բարձր գոռոցներ է լսել, ինչից հետո դիմել է ոստիկանություն:
Guardian-ի տեղեկացմամբ՝ Ջոնսոնի ընկերուհին՝ Քերրի Սայմոնդսը գոռացել է՝ «հանգիստ թո՛ղ ինձ», «հեռացի՛ր իմ տնից»:
Հարեւանուհին պատմել է, որ լսել է կնոջ ճիչեր եւ հարվածների բարձր ձայներ: Սայմոնդսը հանդիմանել է վարչապետի թեկնածուին, քանի որ վերջինս կարմիր գինի է լցրել բազմոցի վրա: Ջոնսոնը հրաժարվել է լքել տունը:
Բորիս Ջոնսոնը ներկայումս հանդիսանում է Պահպանողական կուսակցության ղեկավարի 2 թեկնածուներից մեկը, համապատասխանաբար նաեւ Մեծ Բրիտանիայի վարչապետի թեկնածու է:
Ոստիկանությունից հայտնել են, որ ամեն ինչ կարգին է եւ միջամտության կարիք չի եղել:
Աղբյուր՝ BBC
Թարգմ.՝ Էդուարդ Մխիթարյան
The post Բորիս Ջոնսոնը վիճել է ընկերուհու հետ. հարեւանը դիմել է ոստիկանություն appeared first on ԳԱԼԱ.