Փարիզի կենտրոնում բռնկված հրդեհի հետևանքով 3 մարդ է մահացել․ կա 28 վիրավոր
Փարիզի կենտրոնում գտնվող բազմաբնակարան շենքում այսօր առավոտյան բռնկված հրդեհի հետևանքով 3 մարդ է մահացել, 28-ը վնասվածքներ են ստացել, հաղորդում է Parisien պարբերականը։
Դեպքը տեղի է ունեցել Փարիզի 11-րդ շրջանում։ Հրշեջների խոսքով՝ հրդեհը բռնկվել է վաղ առավոտյան, 1970-1980 թթ․ կառուցված փոքր շենքում։
Աղբյուրի փոխանցմամբ՝ տուժածներից մեկը գտնվում է ծանր վիճակում, մյուս 27-ը թեթև վնասվածքներ են ստացել։
Հրդեհի բռնկման պատճառը դեռևս հայտնի չէ։ Այն հաջողվել է հսկողության տակ վերցնել, բայց ոչ ամբողջովին մարել։ Դեպքի վայր են ժամանել հրշեջ-փրկարարական և ոստիկանական խմբեր։