Bentley-ն կստեղծի իր բոլոր մեքենաների հիբրիդային տարբերակները
Բրիտանական Bentley մեքենաշինական ընկերությունը մինչև 2023թ. իր բոլոր մոդելների մեքենաների համար հիբրիդային տարբերակներ կթողարկի, գրում է Driving հարթակը:
Նշվում Է, որ ավտոմեքենաների հիբրիդային տարբերակների առանձին թողարկումներն արդեն սկսվել են: Օրինակ՝ էլեկտրիֆիկացվել է Bentley Bentayga քրոսովերը, որը վաճառքում կհայտնվի մինչև ընթացիկ տարվա վերջ:
Ընկերության ամբողջովին էլեկտրական առաջին մեքենան շուկայում կհայտնվի 2025թ.-ին: Այդ կերպ արտադրողը մտադիր է կրճատել վնասակար նյութերի արտանետումը մթնոլորտ և անցնել էկոլոգիական մեքենաների թողարկմանը: Դա պայմանավորված է եվրոպական երկրներում արտանետումների մասին օրենքների խստացմամբ: