ԱՄՆ-ում քաղցկեղի դեմ պատվաստանյութը փորձարկում են շների վրա
ԱՄՆ-ում շների վրա փորձարկվում է քաղցկեղի դեմ պատվաստանյութ: Եթե այն հաջող ընթանա, ապա նմանատիպ պատվաստանյութ կստեղծվի նաև մարդկանց համար: Այս մասին CNN-ին տված հարցազրույցում հայտարարել է Սթիվեն Ջոնսոնը, ով Արիզոնա նահանգի ինստիտուտի իր գործընկերների հետ միասին ավելի քան 10 տարի այս ոլորտում հետաքննություններ է անցկացնում:
«Շներն ուռուցքային հիվանդություններից հաճախ են մահանում: Նրանց մոտ ուռուցքը հայտնվում է հանկարծակի` հասուն տարիքում: Այդ գործընթացը տեղի է ունենում այնպես, ինչպես մարդկանց մոտ»,- հայտարարել է Ջոնսոնը:
Պատվաստանյութը փորձարկվում է շուրջ 100 շան վրա: Նպատակն է հասկանալ, թե ազդո՞ւմ է այն հիվանդության զարգացման վրա, թե՞ ոչ: Արդյունքը տեսանելի կլինի 3-5 տարի անց: Ջոնսոնը նշել է, որ եթե հաջող արդյունքի հավանականությունն անգամ 10 տոկոս է, ապա արժե փորձարկումները շարունակել: