Ամերիկացի լրագրողը հայտարարել է, որ Թրամփը բռնաբարել է իրեն. ԱՄՆ նախագահը հերքում է
Ամերիկյան Elle ամսագրի լրագրող Ջին Քերոլը հայտարարել է, որ 90-ական թվականներին ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը բռնաբարել է իրեն: Այս մասին տեղեկացնում է New York Magazine-ն:
Քերոլը պատմել է իր գրքի մասին, որից մի հատված հրապարակվել է պարբերականում: Գրված է, որ Քերոլը Թրամփին հանդիպել է 1995 թվականի աշնանը կամ 1996 թվականի գարնանը` Նյու Յորքի Bergdorf Goodman հանրախանությում: Կինը պնդում է, որ Դոնալդն իրեն տարել է ներքնաշորերի բաժնի հանդերձարան և բռնաբարել: Մինչ այդ Թրամփն իրեն դիմել է ինչ-որ աղջկա նվեր առնելու համար խորհրդատվություն ստանալ:
Քերոլը նշել է, որ չի դիմել ոստիկանություն և միջադեպի մասին տեղյակ են իր մոտ ընկերներից երկուսը: Նա նշել է, որ իրեղեն ապացույցներ չունի, իսկ այդ թվերին հանրախանութում տեսախցիկներ լինել չէին կարող:
ԱՄՆ-ի նախագահը հերքում է իր մեղքը: Նա հայտարարել է, որ երբեք չի տեսել Ջին Քերոլին և կինը նման քայլի է գնացել` գիրքը վաճառելու նպատալով: Նա հավելել է, որ դա խայտառակություն է և նման հայտարարություններով հանդես եկող մարդիկ պետք է պատժվեն: