Թբիլիսիում ընթացող ցույցերի կազմակերպիչները մասնակիցներին ժամանակավոր հեռանալու կոչեր են արել
Վրաստանի մայրաքաղաքում ընթացող բողոքի ցույցերի կազմակերպիչները մասնակիցներին կոչ են արել հեռանալ և ակցիան շարունակել շաբաթ երեկոյան: Այս մասին РИА Новости-ին հայտնել է ցույցի մասնակիցներից մեկը:
«Գեներատորն ինչ-որ մեկը տարել է, էլեկտրականություն չկա և, բնականաբար, բարձրախոսները չեն աշխատում: Մենք դժգոհ են կազմակերպիչների կողմից հնչած ցրվելու կոչից: Ակցիան կշարունակվի վաղը»,- հայտարարել է նա և հավելել, որ մասնակիցներից շատերը մտադիր չեն հեռանալ:
Հիշեցնենք, որ Վրաստանում բողոքի ցույցեր են ընթանում. ընդդիմադիրները պահանջում են ՆԳ նախարարի հրաժարականը, ինչպես նաև արտահերթ խորհրդարանական ընտրությունների նշանակում: Զանգվածային ցույցերը մեկնարկել էին Վրաստանի խորհրդարանում անցկացվող Ուղղափառության միջխորհրդարանական նիստում ՌԴ Պետդումայի պատգամավոր Սերգեյ Գավրիլովի՝ խորհրդարանի խոսնակի աթոռից ելույթ ունենալուց հետո: