Էդեն Ազարը լուսանկարվել է՝ «Ռեալի» խաղաշապիկը ձեռքին
Armsport-ը գրում է.
Լոնդոնի «Չելսիի» կիսապաշտպան Էդեն Ազարին նկատել են Իսպանիայում՝ Մարբելայում հանգստանալիս:
Բելգիայի հավաքականի ֆուտբոլիստը Մադրիդի «Ռեալի» երկրպագուի հետ լուսանկարվել է՝ ձեռքում «սերուցքայինների» խաղաշապիկը:
Հավելենք, որ Եվրոպա լիգայի եզրափակչից հետո Ազարը հայտարարեց, որ «Չելսիում» իր ժամանակը մոտեցել է ավարտին ու նոր մարտահրավերներ է սպասում:
Այսօր արդեն տեղեկություն տարածվեց, որ «Ռեալը» 120 մլն եվրոյի դիմաց կգնի ֆուտբոլիստի տրանսֆերը: