Երևանում բախվել են Volkswagen-ը և Nissan-ը, կա տուժած. Shamshyan.com
Մայիսի 30-ին ավտովթար է տեղի ունեցել Երևանում:
Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, ժամը 19:00-ի սահմաններում Բագրատունյաց փողոցի 15 շենքի դիմաց բախվել են Երևանի բնակիչներ, 28-ամյա Արտակ Հակոբյանի վարած Volkswagen մակնիշի 35 GM 734 համարանիշի և 24-ամյա Անի Սարգսյանի վարած Nissan մակնիշի 13 AT 777 համարանիշի ավտոմեքենաները:
Վթարի հետևանքով Ա. Սարգսյանի ուղևոր, Երևանի բնակիչ, 48-ամյա Կարինե Սմբատյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է Աստղիկ բժշկական կենտրոն:
Փաստի առթիվ նյութեր են նապախապատրաստվում:
Ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր լրատվամիջոցում: