ՄԱԿ-ի փորձագետը պնդում է, որ Ջուլիան Ասանժը հոգեբանական տանջանքների նշաններ է ցույց տալիս
Wikileaks կայքի հիմնադիր Ջուլիան Ասանժը հոգեբանական տանջանքներ կրելու ախտանշաններ է ցույց տվել և կանգնած է մարդու իրավունքների խախտման վտանգի առաջ, եթե արտահանձնվի ԱՄՆ:
Ինչպես փոխանցում է CNN-ը, այս մասին հայտնել է ՄԱԿ-ի՝ կտտանքների հարցով հատուկ զեկուցող Նիլս Մելզերը: Նրա խոսքով՝ Ասանժը «ծայրահեղ սթրեսի, քրոնիկ անհանգստության և խոր հոգեբանական տրավմայի» նշաններ է ցույց տալիս մի քանի տարի շարունակ «դաժան, անմարդկային և նվաստացուցիչ վերաբերմունքի արժանանալով»:
Ավստրալացու նկատմամբ մի շարք մեղադրանքներ է ներկայացվել ամերիկյան կողմից՝ լրտեսության և այլ հանցանքների առնչությամբ:
Նշվում է, որ առողջական խնդիրների պատճառով Ասանժը հինգշաբթի չի ներկայացել դատական լսումներին: