Էյֆելյան աշտարակում արկածային զբոսաշրջության նոր ժամանցի հնարավորություն է ստեղծվել
Էյֆելյան աշտարակը մշտապես առաջնահերթ գրավչություն է եղել Փարիզ այցելող զբոսաշրջիկների համար, սակայն վերջերս աշտարակում առաջարկվող ժամանակավոր զվարճանքը հնարավորություն է ընձեռում տպավորություններն ու փորձառությունը նոր մակարդակի հասցնել:
Ինչպես հայտնում է CNN-ը, խոսքը հատուկ «զիփլայն» ճոպանով (zip line) թռչելու մասին է, որով ցանկացողները կարող են ցատկել աշտարակից և 90 կմ/ժամ արագությամբ օդում «ճախրելով» 800 մետր տարածություն անցնել:
Թռիչքը սկսվում է 115 մետր բարձրությամբ պատշգամբից և ավարտվում է École Militaire ռազմական համալիրում: Այդ ամենը տևում է 60 վայրկյան:
Նշվում է, որ հնարավոր է թռիչքի տոմս շահել Perrier-ի ինստագրամյան էջի միջոցով առցանց վիճակախաղի մասնակցելով: