Փյունիկը տուգանվել է երկրպագուների կողմից անհարգալից արարքներ թույլ տալու համար
Armsport-ը գրում է.
Տեղի է ունեցել Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի կարգապահական կոմիտեի հերթական նիստը` ՀՖՖ Կարգապահական կոմիտեի նախագահ Ռուբեն Սինոյանի նախագահությամբ:
Նիստի ժամանակ քննարկվել է Բարձրագույն խմբի առաջնության 35-րդ տուրի՝ «Փյունիկ»-«Արարատ» խաղի (2-1) ժամանակ «Փյունիկի» երկրպագուների պահվածքը։
Տրիբունայում նստած երկրպագուներն ամբողջ խաղի ընթացքում պարզել էին պաստառ, որի վրա անգլերենով գրված էր «իրական չեմպիոն»։ 20-30 երկրպագուներ նստած էին արևելյան տրիբունայում, որտեղ հանդիպման 90+3 րոպեին վառվեցին ծուխ հանող 3-4 ճայտրուկներ:
Մրցավարի եզրափակիչ սուլիչից հետո տրիբունաներից խաղադաշտ վազեցին բավականին մեծ թվով երկրպագուներ, նրանց մեջ մեծ թիվ էին կազմում պատանի ֆուտբոլիստներ «Փյունիկի» մարզաշապիկով։
Որոշվել է խաղի ժամանակահատվածում մարզադաշտում կարգուկանոն չապահովելու, հանդիսականների կողմից անհարգալից արարքներ թույլ տալու համար, ՀՖՖ-ի կարգապահական կանոնակարգի 15-րդ հոդվածի 15-րդ կետի համաձայն` «Փյունիկ» ՖԱ ՀԿ ակումբին տուգանել 100000 ՀՀ դրամ։
Նիստի ամբողջական արձանագրությունը կարող եք տեսնել այստեղ: