Աֆրիկայում գետաձիերը դուրս են եկել դաշտ և խափանել ռեգբիի խաղը (տեսանյութ)
Հարավաֆրիկյան Հանրապետությունում ստիպված են եղել ընդհատել ռեգբիի հանդիպումը գետաձիերի «գրոհի» պատճառով:
Ինչպես հաղորդում է ТАСС գործակալությունը՝ հղում անելով տեղի աղբյուրին, երկու տեղական թիմերի դիմակայությունն անցկացվում էր Letaba Rugby Club ակումբի դաշտում: Կենդանիները դաշտ են դուրս եկել և սկսել են արածել:
Տեղի աղբյուրի կարծիքով՝ կենդանիների ներխուժումը խաղադաշտ պայմանավորված է այն հանգամանքով, որ մոտակայքում գտնվում է Լետաբա գետը:
Հարավաֆրիկյան Հանրապետության հյուսիսային շրջանում գետաձիերը կարող են հանգիստ զբոսնել քաղաքի փողոցներով: Մոտակայքում տեղակայված է բնական արգելոցը, որտեղ մեծ խմբերով բնակվում են գետաձիերը:
Letaba Rugby Klub, Tzaneen......forwards training session @bchanakira2 @Whenna_Rugby @Kiwi_Bok @SuperSportTV @SuperRugby @Springboks @rhynosauceros pic.twitter.com/Ohy5JQYNmW
— Coach-Henco (@CoachBarriesH) May 30, 2019