Բրիտանական հեռուստաշոուի ժյուրիի անդամի չափազանց համարձակ զգեստը վրդովեցրել է հանդիսատեսին
Մեծ Բրիտանիայի Got Talent (բրիտանական «Թաքնված տաղանդ») հեռուստաշոուի ժյուրիի անդամ Ամանդա Հոլդենի՝ հերթական թողարկման ժամանակ կրած զգեստը զայրացրել է հանդիսատեսին:
Ինչպես գրում է Daily Mail-ը, հանդիսականների կարծիքով՝ այն անհարմար է հաղորդման համար, որը դիտում են նաև երեխաները: Ժյուրիի կազմում ընդգրկված Հոլդենն այս անգամ հեռուստածրագրի եթեր է ներկայացել մի զգեստով, որը գրեթե ամբողջությամբ մերկացնում է իրանի վերին հատվածը:
Կան նաև Հոլդենին համարձակության համար գովաբանողներ, սակայն գտնվել են նաև այնպիսի մեկնաբանողներ, որոնց կարծիքով հաղորդավարուհին հատել է սահմանը:
ԶԼՄ-ների տվյալներով՝ Հոլդենի զգեստի համար 9 մարդ է ներկայացրել Կապի բրիտանական վարչություն:
Հանդիսատեսն առաջին անգամ չէ, որ մեղադրում են նմանատիպ զգեստներ կրելու համար: Նախկինում այդ հարցով 192 բողոք է ներկայացվել: