Չելսին Ազարին փոխարինող է գտել
Armsport-ը գրում է.
Լոնդոնի «Չելսիի» բելգիացի կիսապաշտպան Էդեն Ազարը մոտ օրերս պաշտոնապես տեղափոխվելու է Մադրիդի «Ռեալ»։ Լոնդոնից հեռանալու մասին 28-ամյա ֆուտբոլիստը անձամբ խոսեց Եվրոպա լիգայի եզրափակչից հետո, որտեղ «Չելսին» 4-1 հաշվով հաղթեց «Արսենալին» ու նվաճեց տիտղոսը։
Ինչպես տեղեկացնում է The Mirror-ը, «կապույտները» ցանկանում են ձեռք բերել «Բարսելոնայի» կիսապաշտպան Ֆիլիպե Կոուտինյոյին։ «Չելսիի» ղեկավարության կարծիքով՝ բրազիլացին կարող է փոխարինել Ազարին։ Ճիշտ է՝ «Չելսին» տրանսֆերներ իրականացնելու խնդիրներ ունի, և բացառված չէ, որ ոչ մի ֆուտբոլիստի չկարողանա ձեռք բերել ամառային տրանսֆերային պատուհանի ընթացքում։
Կոուտինյոն ավարտված մրցաշրջանում մասնակցել է 54 հանդիպման ու դարձել 11 գոլի ու 5 գոլային փոխանցման հեղինակ։
26-ամյա կիսապաշտպանը տեղափոխվել է «Բարսելոնա» «Լիվերպուլից» 2018 թվականի հունվարին։