Ռուսաստանը պատժամիջոցներ է սահմանել Եվրամիության դեմ
Ռուսաստանի արտաքին գործերի նախարարությունը տեղեկացրել է, որ Մոսկվան ընդլայնում է Եվրամիության ներկայացուցիչների «սև ցուցակն»՝ ի պատասխան ԵՄ գործողությունների:
Ինչպես փոխանցում է Gazeta.ru-ն, դիվանագիտական գերատեսչությունից մասնավորեցրել են, որ ընդլայնվել է այն անձանց ցանկը, որոնց արգելվում է մուտք գործել Ռուսաստանի տարածք:
«Ռուսական ցանկում ընդգրկված անձանց թիվը հավասարեցվել է Եվրամիության ցանկի հետ»,- հաղորդել են ՌԴ ԱԳՆ-ից:
Ավելի վաղ ռուսական արտաքին քաղաքականության գերատեսչությունը խոստացել էր պատասխանել Եվրամիության պատժամիջոցներին, որոնք սահմանվել էին ՌԴ ութ քաղաքացու նկատմամբ՝ Կերչի նեղուցում տեղի ունեցած միջադեպի պատճառով: