2016-ին ապրիլին ծավալված ռազմական գործողությունների հանգամանքներն ուսումնասիրելու նպատակով ստեղծվել է ԱԺ քննիչ հանձնաժողով․ ԱԺ նախագահ
ԱԺ թվով 47 պատգամավորի դիմում-պահանջով ԱԺ կանոնակարգ սահմանադրական օրենքի համաձայն, իրավունքի ուժով ստեղծվել է քննիչ հանձնաժողով՝ 2016-ին ապրիլին ծավալված ռազմական գործողությունների հանգամանքներն ուսումնասիրելու նպատակով․ այս մասին ԱԺ նիստին հայտարարեց ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը։
ԱԺ նախագահը նշեց, որ ԱԺ կանոնակարգ սահմանադրական օրենքի համաձայն՝ Քննիչ հանձնաժողովի լիազորությունները կիրականացնի ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովը։
ԱԺ նախագահը նաև տեղեկացրեց, որ պատգամավորների մեկ քառորդի թվի պահանջով կստեղծվի հանձնաժողով, որը կուսումնասիրի ջրային ռեսուրսները։