Վախենալու ոչինչ չկա, մեր տղաները պետք է ցույց տան, որ կարող են բարձր մակարդակով խաղալ. Հենրիխ Մխիթարյանը՝ Մ19-Եվրո 2019-ի մրցակիցների մասին (տեսանյութ)
Մ19-Եվրո 2019-ի վիճակահանությունից հետո Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան և մրցաշարի դեսպան Հենրիխ Մխիթարյանը խոսել է մրցաշարը Հայաստանում անցկացնելու պատասխանատվության, միջազգային խաղերի և վիճակահանության արդյունքների մասին:
Այս մասին հայտնում է Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան:
«Վախենալու ոչինչ չկա, մեր տղաները պետք է խաղան ու ցույց տան, որ կարող են բարձր մակարդակով խաղալ»,-նշել է Մխիթարյանը:
Հիշեցնենք, որ Հայաստանի հետ նույն խմբում են Պորտուգալիան, Իտալիան,Իսպանիան:
Մանրամասները՝ տեսանյութում: