«Արարատ-Արմենիա»՝ Հայաստանի 2018-2019թթ. մրցաշրջանի չեմպիոն
«Արարատ-Արմենիա» ֆուտբոլային ակումբն իր առաջին իսկ մրցաշրջանում դարձավ Հայաստանի Բարձրագույն խմբի 2018-2019թթ. առաջնության չեմպիոն:
Մինչև վերջին տուրն առաջնությունը բոլորին պահեց լարվածության մեջ: Չեմպիոնն էլ որոշվեց վերջին՝ 36-րդ տուրում, որը տեղի ունեցավ մայիսի 30-ին:
«Արարատ-Արմենիան» վերջին տուրում մրցակցի հարկի տակ նվազագույն՝ 0:1 հաշվով հաղթանակի հասավ և հռչակվեց Հայաստանի չեմպիոն: Խաղի միակ գոլի հեղինակն Անտոն Կոբյալկոն էր, ով անվրեպ իրացրեց 52-րդ րոպեին նշանակված 11 մետրանոցը:
Անցկացրած 32 խաղերի արդյունքներով «Արարատ-Արմենիան» վաստակեց 61 միավոր՝ ընդամենը մեկ միավորով առաջ անցնելով հետապնդող «Փյունիկից»:
Հաղթանակը «Արարատ-Արմենիայի» ֆուտբոլիստները նշեցին SEASONS ռեստորանում: