Մի քանի տոննա աղբը՝ դիվանագիտական վեճի պատճառ. Ֆիլիպիններն աղբի թափոնները հետ է ուղարկել Կանադա (տեսանյութ)
Ֆիլիպինների իշխանություններն Օտտավայի հետ երկարատև դիվանագիտական վեճի պատճառով տոննաներով աղբը հետ են ուղարկել Կանադա, հաղորդում է BBC-ն:
Երկու երկրների միջև վեճը մի քանի շաբաթ է՝ շարունակվում էր: Դրա ընթացքում Ֆիլիպինների նախագահն անգամ սպառնացել էր աղբի հսկայական թափոնները Կանադայի ափերին նետել:
Այս առնչությամբ երկու երկրների միջև խնդիրները սկսվել են 2014թ.-ին, երբ Կանադայից ստացված և Մանիլայի նավահանգիստ հասած աղբը որակվել է որպես վերամշակման ենթակա պլաստմասե թափոն, սակայն իրականում կոնտեյներները լի են եղել կենցաղային աղբով: Դեռ 2016թ.-ին Ֆիլիպինների դատարանը որոշել էր 1500 տոննա քաշով թափոնները ետ ուղարկել Կանադա:
Աղբի պատճառով վերջերս Մանիլան ետ է կանչել Օտտավայում իր դեսպանին, քանի որ կանադական իշխանությունները չեն կարողացել սահմանված ժամկետներում ետ վերցնել աղբը:
Հայտնի է, որ վերջին տարիներին արևելյան զարգացող երկրները հաճախ են բողոքում՝ հայտարարելով, որ արևմտյան զարգացած երկրներից այնտեղ ուղարկվող աղբն ապօրինի է ու վերամշակման ենթակա չէ:
I’m crying. I’m gonna miss it so. Never mind. Another Filipino will find a way to import another batch. Boohoohoo. pic.twitter.com/RkdmhHPSdC
— Teddy Locsin Jr. (@teddyboylocsin) May 31, 2019