«Հայաստանի երիտասարդական hիմնադրամում» ՊՎԾ-ի ուսումնասիրություններով ՀՔԾ-ն քրեական գործ է հարուցել
ՀՀ պետական վերահսկողական ծառայությունը «Հայաստանի երիտասարդական hիմնադրամում» կատարած ուսումնասիրությունների արդյուքներն ուղարկել է Հատուկ քննչական ծառայություն, որտեղ դրանց վերաբերյալ հարուցվել է քրեական գործ: Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց ՀՔԾ մամուլի քարտուղար Մարինա Օհանջանյանը:
«ՊՎԾ-ից «Հայաստանի երիտասարդական hիմնադրամում» կատարված ուսումնասիրությունների նյութերն ուղարկվել են ՀՔԾ, որտեղ հարուցվել է քրգործ ՀՀ ՔՕ-ի 308-րդ հոդվածի հատկանիշներով: Գործի նյութերն ուղարկվել են Քննչական կոմիտե՝ քննչական ենթակայության կարգով»,- ասաց Օհանջանյանը:
Նշենք, որ ՀՀ ՔՕ-ի 308-րդ հոդվածը սահմանում է՝ պաշտոնեական լիազորությունների չարաշահումը:
Հիշեցնենք, որ ՀՀ պետական վերահսկողական ծառայությունից ավելի վաղ հայտնել էին, որ ավարտվել է «Հայաստանի երիտասարդական hիմնադրամում» իրականացված ուսումնասիրութունը։
Ուսումնասիրության առարկա են դարձել Հիմնադրամի ֆինանսական մուտքերի օրինականությունը և դրանց օգտագործման արդյունավետությունը։ Ուսումնասիրության արդյունքում վերհանված տեղեկություններում հանցագործության հատկանիշների առկայության հանգամանքը ստուգելու նպատակով՝ նյութերն ուղարկվել են ՀՀ հատուկ քննչական ծառայություն։