Բաքվում տղամարդուն մոր աչքի առաջ առևանգել են ու փրկագին պահանջել
Ադրբեջանի մայրաքաղաք Բաքվի Նիզամի շրջանում 41-ամյա տղամարդը պատանդ է վերցվել, գրում է minval.az-ը:
Մայրաքաղաքի 62-ամյա բնակչուհին Նիզամի շրջանի ոստիկանական վարչություն է դիմել՝ հայտարարելով, որ մայիսի 28-ին իր որդին առևանգվել է Շարիֆլի փողոցում:
Հայտարության մեջ հստակեցվում է, որ 3 զինված անձ սպառնացել են տղամարդուն, նրան մեքենա են նստեցրել և հեռացել անհայտ ուղղությամբ: Առևանգիչները կնոջից 10 000 մանաթ գումար են պահանջել (շուրջ 5800 դոլար), որից կինը վճարել է 8000-ը:
Դեպքի առթիվ հետաքննություն է սկսվել, այլ մանրամասներ չեն հաղորդվում: