47 պատգամավորի պահանջով ստեղծվել է քննիչ հանձնաժողով ապրիլյան պատերազմի հանգամանքներն ուսումնասիրելու համար
Ազգային ժողովի 47 պատգամավորների պահանջով՝ ԱԺ կանոնակարգ օրենքի 20-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ իրավունքի ուժով ստեղծվել է քննիչ հանձնաժողով 2016 թվականին ծավալված ռազմական գործողությունների հանգամանքներն ուսումնասիրելու նպատակով։
Այս մասին ԱԺ-ում հայտարարեց խորհրդարանի նախագահ Արարատ Միզրոյանը։ «Քննիչ հանձնաժողովի լիազորությունները կիրականացնի ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովը»,-ասաց Արարատ Միրզոյանը։ Մանրամասները՝ տեսանյութում։
The post 47 պատգամավորի պահանջով ստեղծվել է քննիչ հանձնաժողով ապրիլյան պատերազմի հանգամանքներն ուսումնասիրելու համար appeared first on ԳԱԼԱ.